Էստոնիան կոչ է անում դադարեցնել թշնամական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում
ПолитикаԷստոնիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը:
«Երկու կողմերն էլ պետք է հետևեն իրենց հանձնառություններին և դադարեցնեն թշնամական գործողությունները»,- գրել է Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված ՎաղինակԹաթուլի Գրիգ որյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներըպաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲօպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկումարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք:
ՀՀ պաշտպանությաննախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյապետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջա նական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալտեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: