Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. Վալերի Բուայե
ПолитикаԲուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն թվիթերյան իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին:
«Սիրելիներս, մեր բոլորի մտքերը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի մեր հայ ընկերների հետ են:
Եվս մեկ անգամ քրիստոնյաները ենթարկվում են հարձակման: Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- գրել է Բուայեն: