Վրաստանում անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարմամբ
ПолитикаՎրաց քաղաքական և հասարական գործիչները լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրմամբ: Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր երկրներ են: «Նրանց միջև ցանկացած հակամարտություն մեզ համար անհանգստության լուրջ առիթ է»,- ասել է նա:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքումհրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը,այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ինժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ ԹաթուլիԳրիգ որյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվհնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ,այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին, շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):