Ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը. Շավարշ Քոչարյան
Политикаtert.am-ը գրում է.
Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը. այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի իշխանությունների արձագանքը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը:
«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված:
Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը:
Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս»,–ասել է նա։