«Ռեալ»-ից կրած պարտությունը չի անդրադառնա Չեմպիոնների լիգայի վրա. Ինյեստա
СпортԿատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտության պատճառը թիմի ֆիզիկական վատ վիճակն է:
« «Ռեալ»-ից կրած պարտությունը չի անդրադառնա Չեմպիոնների լիգայի վրա: Իհարկե տխուր ենք, քանի որ պարտվելը միշտ տհաճ է: Պետք է հաշվի առնել սխալները դրանք հետագայում չկրկնելու համար:
1:1 հաշվի ժամանակ կորցրինք խաղի վերահսկողությունն ու սխալ գործեցինք դիրքային պայքարում: «Ռեալ»-ը մեզ ճնշում էր հակագրոհներով»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է Marca-ն: