Բորդյուժան Հայաստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է
ПолитикаԼեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
Աս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները հակված են քաղաքական քայլեր ձեռնարկել առաջին հերթին կրակը դադարեցնելու, հակամարտության գոտուց ծանր զրահատեխնիկան հանելու և շփման գծում ցանկացած տեսակի զրահատեխնիկայի կիրառումից հրաժարվելու ուղղությամբ»,- նշել է Բորդյուժան:
Նա նաև տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի իշխանությունների հետ. քննարկվում են ստեղծված իրավիճակի կարգավորման քայլերը: