Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ. Մի բաժանեք ժողովրդին, պաշտոնյաներն էլ են առաջնագծում
ПолитикаՊետք չէ հայ ժողովրդին բաժանել պաշտոնյաների եւ հասարակ մահկանացուների: Այդ մասին Ազգային Ժողովում ապրիլի 5-ին հայտնել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Եվ պաշտոնյաները, եւ նրանց հարազատները առաջնագծում են: Շատ պատգամավորներ, չեմ ուզում այժմ նրանց կուսակցությունների բաժանել, եւս առաջնագծում են, եւ նրանց ընտանիքները պատրաստ են մեկնել: Այս իրավիճակը գուցե փորձաքար է, որից մենք պիտի դասեր քաղենք: Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքն է: Եվ ընդդիմությունը մեզանից պակաս շահագրգռված չէ խաղաղության ամրապնդմամբ եւ հզորացմամբ», - նշել է Շարմազանովը: