ՀՀ ԱԳ փոխնախարարը Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակին է ներկայացրել ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրավիճակը
ПолитикаՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 5-ին Երևանում հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրությանմեջ նշված է. «Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խթանման գործում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը:
ԱԳ նախարարի տեղակալը Կնեսեթի փոխխոսնակին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Շավարշ Քոչարյան, Իսրայել, Կնեսեթ, փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան, պատգամավորական, խումբ, ղեկավար, Թալի Պլոսկ