Շավարշ Քոչարյանը հիշեցնում է՝ Ղազախստանը ոչ միայն ԵԱՏՄ, այլև թյուրքալեզու պետությունների անդամ է
ПолитикаՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետների առաջիկա նիստի անցկացման վայրը փոխելու՝ Ղազախստանի առաջարկին,հիշեցրեց, որ վերջինս ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև թյուրքալեզու պետությունների անդամ է:
«Հանդիպումը հետաձգվում է, որովհետև անդամ պետություններից մեկն է նման ցանկություն հայտնել: Առանց անդամ երկրներից որևէ մեկի մասնակցության հնարավոր չէր անցկացնել նիստը»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման առաջարկ արել է Ղազախստանը:
Լրագրողների հարցին, թե Ղազախստանը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, հնարավո՞ր է այդ պատճառով է նման առաջարկ արել, Շավարշ Քոչարյան ասաց, որ ենթադրություններ անել չի կարող և ավելացրեց. «Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև թյուրքալեզու պետությունների անդամ է»: