Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ և ՌԴ վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Եվս մեկ անգամ ողջունում եմ ՌԴ կառավարության նախագահ պարոն Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի և նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան:

Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ հարգարժան պարոն Մեդվեդևի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:

Մենք քննարկեցինք ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակ­ցությանը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ նախանշելով մոտ ապագայում մեր գործընկերության հիմնական ուղղություններն ու խնդիրները:

Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը,  խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելը:

Քննարկեցինք նաև երկուստեք հետաքրքրու­թյուն ներկայացնող համագործակցության այնպիսի ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսու­թյունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցու­թյունը, կրթու­թյունը, մշակույթը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որն այսօր համալրվեց ստորագրված նոր փաստաթղթերով:

Մանրամասն քննարկեցինք Հայաստանի Հանրա­պետու­­թյուն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապա­տաս­­խան փաստաթղթերի ստորա­գրմամբ: 

Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարա­կան հանձնա­ժողովի գործունեու­թյան կարևորությունը և պարբերաբար նիստերի գումարման անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություն­ների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է:

Երկուստեք ընդգծվեց նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը:

Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան ինչպես միշտ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողու­թյամբ կյանքի կկոչվեն:

Իսկ հիմա, կցանկանայի խոսքը փոխանցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Խնդրեմ, պարոն Մեդվեդև»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է. «Ցանկանում եմ նշել, որ բանակցություններն իմ գործընկեր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես միշտ, կայացան ջերմ և բարեկամական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, խոսեցինք Եվրասիական ինտեգրման ամրապնդման հեռանկարի մասին:

Այս ինտեգրացիային ոչինչ չպետք է խանգարի, անգամ այս կամ այն հանդիպումները տեղափոխելու դեպքում: Պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում ևս կհանդիպենք՝ քննարկելու ամեն ինչ:

Այնուամենայնիվ, հիմնական բանակցությունների գլխավոր թեման Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերն էին: Չնայած համաշխարհային ոչ բարենպաստ միջավայրին, մեզ մոտ համագործակցության ոչ վատ դինամիկա կա: Ռուսաստանը շարունակում է մնալ  Հայաստանի արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերը:

Առևտրաշրջանառության ծավալն ավելի քան 1 մլրդ 250 հազար դոլար է կազմում. անկումը պայմանավորված է մեր երկրների միջև շրջանառվող ապրանքների գների տատանումով, այլ ոչ թե ֆիզիկական ծավալների  նվազեցմամբ, որն ավելի կարևոր է:

Ռուսական կապիտալի ընդհանուր ծավալը, ինչպես նախկինում, մնում է նույնը`4 մլրդ դոլարի սահմաններում: Հայաստանում գործում է  ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն: Մենք գտնում ենք, որ դա դրական է, սակայն ամենևին էլ առավելագույնը չէ: Հենց նոր ստորագրվեցին համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնց մասին իմ գործընկերն ասաց: Դրանք վերաբերում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են՝ տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման,  բնակ-կոմունալ տնտեսության, բնապահպանության, առողջասանիտարական հսկողության և միջտարածաշրջանային համագործակցությանը:

Մենք նաև պայմանավորվեցինք էներգետիկ ոլորտի հարցերի շուրջ,  այդ թվում՝ գազի առաքման մասով, ինչը չափազանց կարևոր է Հայաստանում էլեկտրաօգտագործման սպառման,   կայունության ապահովման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի զարգացման համար: Սկսվել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը: Սովորաբար այդ ծրագրերի իրականացումը երկար է տևում, սակայն մենք Հայաստանում նախատեսում ենք այն իրականացնել 5 տարվա ընթացքում:

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետը: Չնայած ներքին տնտեսական դժվարին իրավիճակին, մենք պետք է առավելագույնս բացահայտենք Եվրասիական միության տնտեսական ներուժը, ինչի մասին ևս խոսել ենք:

Հաշվի առնելով ընդունված որոշումները՝ համապատասխան միջոցառումը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելու մասին, պայմանավորվել ենք, որ Եվրասիական միության կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը  կարճ ժամկետում կանցկացվի Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր:

Իհարկե, մեզ միավորում է ոչ միայն առևտրատնտեսական համագործակցությունը, այլև մշակութային, պատմական հարաբերությունները, հումանիտար կապերը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզի  տարածմանը, դա այն լեզուն է, որը մեր երկու երկրներին է կապում: Կցանկանայի, որ նման բնույթի հարաբերությունները շարունակվեն նաև ապագայում: Մենք պայմանավորվել ենք հետագայում ևս ամրապնդել հումանիտար-մշակութային համագործակցությունն այն ուղ ղություններով, որոնք արդեն գոյություն ունեն. դա երիտասարդների կրթության, համալսարանների միջև փորձի փոխանակումն է:

Նաև քննարկել ենք ևս մեկ թեմա, որը վերաբերում է հայ գործընկերների առաջարկությանը՝ Հայաստան այցերի համար Ռուսաստանի ներքին անձնագրի օգտագործման մասին: Նման նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների հարաբերությունների յուրահատկության մասին, և մենք, իհարկե, պատրաստ ենք, որպեսզի այդ նախաձեռնությունն իրականանա: Իհարկե, մենք այսօր չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրավիճակը: Ես այն քննարկել եմ վարչապ ետի հետ, երեկոյան ծրագրում եմ քննարկել նաև հանրապետության Նախագահի հետ: Այդ իրավիճակն անկասկած մեզ լուրջ մտահոգում է:

Հույս ունենք, որ կպահպանվի  հրադադարի ռեժիմը և կվերսկսվի քաղաքական գործընթացը: Շատ բան է արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի չզոհվեն մարդիկ, ենթակառուցվածքները չփլուզվեն: Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան գործընթացների շրջանակում:

Այն մեխանիզմը, որն առկա է, այլընտրանք չունի, նրա լրազորություններն ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից: Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ ամենակարևորը հակամարտության թեժացման բացառումն է, քանի որ դա կարող է բերել ամենաողբերգական հետևանքների տարածաշրջանի համար: Այդ հարցի քննարկումն անկասկած կշարունակվի:   

Վերջում կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ շնորհակալ եմ հայ գործընկերոջս՝ հրավերի, հիանալի մթնոլորտի համար: Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք տեղի ունեցած բանակցությունների ընթացքից, վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել մեր համագործակցությունը, այն ավելի փոխշահավետ և հաջողակ դարձնել: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի գործընկերը և բարեկամը: Շնորհակալություն ուշադրության համար»:   

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi