Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը նպաստում են «Վարդարի» հաղթանակին
СпортՄակեդոնիայի առաջնության 25-րդ տուրում ապրիլի 6-ին կայացել են 25-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածուներ Հովհաննես Համբարձումյանի և Արտակ Դաշյանի «Վարդարը», որը գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը, տուրի շրջանակում սեփական հարկի տակ հանդիպել է «Ռաբոտնիչկիին»:
Թե՛ Համբարձումյանը, թե՛ Դաշյանը հանդիպումն սկսել են իրենց թիմի մեկնարկային կազմում և օգնել են «Վարդարին» առաջին խաղակեսում գնդակ խփել. գոլի հեղինակ է դարձել Դամիր Կոջաշևիչը: Չնայած երկրորդ խաղակեսում` հանդիպման 71-րդ րոպեին, Դաշյանին փոխարինել են, սակայն Համբարձումյանն ամբողջական խաղ է անցկացրել:
Հանդիպման նվազագույն հաշիվը պահպանվել է մինչև խաղավարտ` հերթական 3 միավոր ավելացնելով «Վարդարի» հաշվին: Առաջնության առաջատարն իր մոտակա հետապնդողից արդեն առաջ է անցել 6 միավորով: