Հայաստանի կողմից ԼՂ անկախության չճանաչումը փոխզիջում է. ՀՀ Նախագահ
ПолитикаՀայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելը փոխզիջում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deutche Welle -ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա մեր կողմից փոխզիջո ւմ է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: