Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հակամարտության լուծման բանալին` ճանաչել ԼՂՀ անկախությունը. հայ քաղաքագետների կոչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Политика

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային  ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 056 «քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհուրդը ս.թ. ապրիլի 6-ին կայացած համատեղ ընդլայնված նիստում, քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդունեցին դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահներին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին:

Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և ԲՈՀ-ի 056 «քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ  ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈՀ-Ի 056 «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ  ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԻՆ

ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՄԱԿ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒ ՑԶԵԻԻՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՆ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ, ՊԱՐՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ  ՊԱՐՈՆ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Ս.թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով՝ հրետակոծելով ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերը: Ադրբեջանը հերթական անգամ ձախողում է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Ադրբեջանի հիմնական նպատակն է ձախողել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, բռնի ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը և ցեղասպանության ենթարկել նրա հայ բնակչությանը: Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային՝ փորձելով հասնել ՀՀ-ի նկատմամբ ճնշումների գործադրմանը:

Ադրբեջանական կողմը մերժում է տեխնիկական և մասնագիտական ռեսուրսների կիրառմամբ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, ինչը հղի է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքով:

Ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանը պլանավորել է Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին համընթաց: Նախկինում ևս կարևոր միջազգային հանդիպումների և տարածաշրջան օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում Ադրբեջանը ձեռնարկել է հակամարտության սրում, այդ թվում՝ ռազմական գործողություններ շփման գծում: Կարելի է հիշատակել 2012 թ. հունիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնի Հայաստան կատարած այցի նախօրյակին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքը (Azeris kill three more Karabakh soldiers), ինչպես նաև 2015 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Բեռնում կայացած հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ինտենսիվ խախտման դեպքերը (Border Concerns: Sargsyan-Aliyev meeting brings no immediate tranquility in conflict zone):

Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական իրողությունները և աղավաղելով Ղարաբաղյան հակամարտության էությունը, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղը բռնազավթելու մեջ: Ինչպես Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետական հետազոտությունների դպրոցում իր զեկուցման մեջ նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՙօկուպացիա՚ բառը Ղարաբաղի առնչությամբ օգտագործողները պետք է հաշվի առնեն այն քաղաքական փաստը, որ Ղարաբաղը հենց ինքը 70 տարի շարունակ եղել է ադրբեջանական ՙօկուպացիայի՚ զոհ, քանի որ 1921 թ. հուլիսի 5-ին բոլշևիկյան կուսակցական ոչ լե գիտիմ մարմին հանդիսացող Կովբյուրոն Ստալինի ճնշմամբ ընդունեց ապօրինի որոշում, որով հայաբնակ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, ինչը հիրավի ՙօկուպացիա՚ էր (Կովբյուրոյի որոշման մասին տես՝ "Историческая призма": 1921 год. Большевистские игры вокруг Карабаха):

Այս համատեքստում հարկ ենք համարում համառոտակի ներկայացնել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրինական հիմքերը:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, խախտելով այն ժամանակ գործող ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ընդունեց Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման Հռչակագիրը:

Արձագանքելով այս ոչ օրինաչափ որոշմանը՝ միջազգային իրավունքի և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրության` 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված ՙԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կա պված հարցերի լուծման կարգի մասին՚ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենքի դրույթների համաձայն 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում որոշվեց Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի սահմաններում հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախի Հանրապետություն) (Закон СССР "О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР" No 1410-1 от 3 апреля 1990 г." Ведомости Съезда народных депутатов СССР, Верховного Совета СССР", 1990, No 15,декларация о провозглашении Нагорно-Карабахской Республики):

1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, շարունակելով իր հակաիրավական գործողությունները, ընդունեց անկախության մասին Սահմանադրական ակտ և, դրանով իսկ հայտարարելով խորհրդային պետաիրավական համակարգից իր դուրս գալու որոշման մասին, օրենսդրորեն ամրագրեց ապագայում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունից հրաժարումը: 1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին: Ի պատասխան տվյալ ոչ օրինական ակտերի՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքի նորմերի ու 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ և միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվեց անկախության հանրաքվե: Դրան մասնակցելու հնարավորություն տրվեց նաև ԼՂՀ ադրբեջանցի փոքրամասնությանը, որը, սակայն, Բաքվի ցուցումով հրաժարվեց այդ հնարավորությունից (Акт о результатах референдума о независимости Нагорно-Карабахской Республики): 

Իրադարձությունների հետագա զարգացման հետևանքով վերացավ նաև ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ հանրաքվեի արդյունքները համա­ձայ­նեցնելու անհրաժեշտությունը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին Ալմա Աթայի հռչակագիրը (Алма-Атинская Декларация, Алма-Ата, 21 декабря 1991 г.): Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինաչափ է, դրա արդյունքներով ձևավորված ԼՂՀ-ն՝ լե գիտիմ, իսկ նրա անկախության ճանաչումը դառնում է հակամարտության լուծման բանալի:

ՀՀ-ն, հարցականի տակ չդնելով այդ հանրաքվեի օրինականությունը և դրսևորելով բարի կամք, ի պաշտպանություն համանախագահների գործունեության համաձայնվեց Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես հետագա բանակցությունների հիմք, այդ թվում՝ դրանցում ամրագրված ինքնորոշման ձևակերպման լրացուցիչ ընթացակարգերի վերաբերյալ առաջարկությունները (“Referendum As A Gesture Of A Good Will: Peace And War Scenarios For Karabakh”):

Այդ առնչությամբ նպատակահարմար ենք համարում ԼՂՀ հռչակման հանրաքվեի իրավաչափության և դրա արդյունքների լեգիտիմության մասին ՀՀ կառույցների համապատասխան որոշումների ընդունումը և ԼՂՀ-ի հետ համակողմանի համագործակցության պայմանագրի մշակումն ու կնքումը:

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունները գնահատելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի պլատֆորմի քայքայմանն ուղղված սադրանք՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ նրանց կոչ անելով ստեղծված իրավիճակում զերծ մնալ ագրեսորի և պաշտպանվող կողմի անհիմն հավասարեցումից: Տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վտանգի կանխման համար հարկ է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին տալ հստակ քաղաքական գնահատական և միջոցներ ձեռնարկել նրան պատժելու համար:

Անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ ԼՂՀ-ի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը չխաթարեց Հայաստանում և Արցախում հասարակական-պետական կյանքի բնականոն ընթացքը: Պետական մարմիններն ու հիմնարկները, հասարակական կազմակերպություններն ու մասնավոր ձեռնարկությունները շարունակում են արդյունավետ կերպով կատարել քաղաքացիների, միջազգային, պետական, հասարակական հաստատությունների առջև վերցրած իրենց տնտեսական, ֆինանսական, քաղաքական-դիվանագիտական պարտավորությունները: Այս կապակցությամբ մենք շեշտում ենք հայկական կողմերի հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանման, արտաքին և ներքին ներդրումների երաշխավորվածության սկզբունքներին` ի շահ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շարունակական զարգացման:

Ըստ արժանվույն գնահատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ կոչ ենք անում նրանց.

  • կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակի կայունացման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության դեմ ուղղված սադրանքներ թույլ չտալու համար, 
  • հրատապ կարգով բարձրացնել շփման գծի երկայնքով ԵԱՀԿ կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունավետությունը և ներդնել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության համապատասխան մեխանիզմներ՝ հրադադարը խախտողի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությամբ, 
  • վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների լիիրավ կողմի կարգավիճակը, ինչպես դա նախատեսվում է 1995 թ. մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի ընդունած փաստաթղթում,
  • որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալի` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ                       «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ                             ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении