Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
ОбществоPanorama.am-ը գրում է.
Ադրբեջանցի բարբարոսների կողմից գլխատված 20-ամյա զինվորի՝ Քյարամ Սլոյանի հայրը պատրաստվում է մի քանի օրից Արցախ մեկնել: Ազգությամբ եզդի բազմազավակ հոր հետ Ղարաբաղ են մեկնելու նաև համագյուղացիներն ու գյուղապետը:
Այս մասին Panorama.am-ին պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը: Դաշնակցական գյուղապետը 1989-1994 թվականներին ևս մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին:
«Սլոյանի հայրն էլ կռված տղա է: Սպասում ենք երեխու յոթը տանք: Կիրակի յոթը կտանք, նոր կգնանք»,-ասաց Ղազար Կարապետյանը:
Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրերին գյուղից 15 տղամարդ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Մենք մնացել ենք գյուղում, ասեցինք՝ տղուն (ի նկատի ունի Քյարամի հորը՝ Քալային) մենակ չթողնենք»,-ասաց գյուղապետը:
Տեղում մնացածներն անընդհատ կապի մեջ են մեկնածների հետ. «Նոր էլ զանգեցինք: Ասում են՝ հանգիստ է: Մենք կգնանք իրենց մոտ»:
Շարունակությունը` այստեղ: