Առերեսումից վախեցած Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը ի վերջո համաձայնել է բանավիճել Մուրադ Փափազյանի հետ
ПолитикаՖրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը ի վերջո համաձայնել է «Ֆրանս 24»-ի եթերում բանավիճել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: Ֆեյսբուքի իր էջում Փափազյանը գրել է, որ բանավեճի ընթացքում. «կպաշտպանեմ Ղարաբաղի դիրքորոշումները»:
Ավելի վաղ դեսպան Ամիրբաևը հրաժարվել էր բանավեճից, սակայն հանրային-քաղաքական շրջանակներում հնչեցված քննադատությունից հետո դեսպանը ստիպված էր համաձայնել բանավեճի: «Հասկանալի է, որ բանավեճը Ադրբեջանի մշակույթի մաս չէ»,- գրել էր Փափազյանը: