Հնարավոր է՝ Գասոլը հեռանա «Չիկագոյից»
Спорт«ESPN»-ը հաղորդում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Պաու Գասոլը կարող է հեռանալ «Չիկագո Բուլսից»:
Գասոլի ներկայացուցիչները չեն կարողացել հետագա համագործակցության վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ ակումբի ղեկավարության հետ: Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ «Չիկագոյում» պատրաստվում են կազմը թարմացնել և Գասոլի հետ, հնարավոր է, հեռանա նաև Դերիկ Ռոուզը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պաու Գասոլն արդեն հասցրել է մասնակցել 71 խաղի՝ միջինը վաստակելով 16.6 միավոր և կատարելով 4.1 փոխանցում: