Ադրբեջանի կազմում Արցախի գոյության անհնարինության հարցը բանակցությունների առկա է. Իգոր Պոպով
ПолитикаԼեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որոշակի փուլում: Այս մասին Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը:
«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել հիմնակետը»,-ասաց ռուս համանախագահը:
Լրագրողի հարցին` «Չեք կարծում արդյոք, որ այլևս անհնար է Լեռնային Ղարաբաղի որևէ կերպ ներառումը Ադրբեջանի կազմում» Պոպովը պատասխանեց. «Այդ թեման բանակցությունների առարկա է»: