«Ռեալ Սոլթ Լեյք»-ը հաղթել է, Մովսիսյանը դուրս է եկել փոխարինման
СпортMLS-ի կանոնավոր առաջնության շրջանակներում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության է հասել «Կոլորադո Ռեփիդս»-ի նկատմամբ:
Միակ ու հաղթական գոլը 72-րդ րոպեին խփել է Հոաո Պլատան: Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպման վերջնամասում դուրս է եկել փոխարինման ու ստացել դեղին քարտ:
Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը վաստակած միավորների թիվը հասցրել է 11-ի ու Արմ. Կոնֆեդերացիայի երկրորդ հորիզոնական դուրս եկել: