Արթուր Աբրահամը պարտվեց և զրկվեց չեմպիոնական գոտուց
СпортԱմերիկյան Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում կայացավ գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի՝ Արթուր Աբրահամի մենամարտը:Փորձառու հայ բռնցքամարտիկի և երիտասարդ մրցակցի, 24-ամյա մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի մենամարտն այդպես էլ ժամանակից շուտ՝ նուկաուտով չի ավարտվել, և կողային մրցավարներն են որոշել, թե ով է հաղթողը:
12 ռաունդ տևած մենամարտի վերջում բոլոր երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են WBO վարկածով չեմպիոնական գոտու հավակնորդին՝ մեքսիկացի բռնցքամարտիկին: Բոլոր մրցավարների տված միևնույն 108-120 միավորով հայ բռնցքամարտիկը պարտություն կրեց: Պարտությունից հետո Աբրահամը մրցակցին զիջեց չեմպիոնական լիազորությունները:
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում իր մարզական կարիերայի ընթացքում 4-րդ մենամարտն անցկացրած հայազգի բռնցքամարտիկի համար իրադարձությունները կրկին բարեհաջող չեն դասավորվում: Սա արդեն Աբրահամի 3-րդ պարտությունն էր ԱՄՆ-ում: