Վան Գալն այնպես էր բղավում մեզ վրա, ասես երեխաներ ենք. Նանի
Спорт1in.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Նանին հայտարարել է, թե ինչու է մեկ տարի առաջ ակումբը լքելու որոշում կայացրել: Այժմ 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ֆեներբահչե»-ի կազմում:
«Վան Գալն ինձ ընդհանրապես դրսևորվելու հնարավորություն չէր տալիս: Զգում էի, որ նա չի ցանկանում օգտվել իմ ծառայություններից: Վան Գալն ու նրա օգնականներն այնպես էր բղավում մեզ վրա, ասես երեխաներ ենք:
Կարծում եմ` դա ճիշտ մոտեցում չէ: Ինքներդ եք տեսնում, որ ակումբը կորցրել է իր նախկին հզորությունը»,- The Times-ը մեջբերում է Նանիի խոսքերը: