Սամվել Բարսեղյանը Թուրքիայում չհաղթահարեց մեկնարկային արգելքը
СпортԹուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցի,չ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը մեկնարկային մենամարտում 1:2 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանին եւ դուրս մնաց հետագա պայքարից, հաղորդում են ՀԲՖ-ից:
75 կգ քաշային Արման Հովհիկյանը մեկնարկային մենամարտում հաղթել է Իտալիան ներկայացնող Սալվատորե Կավալարոյին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ, որը տեղի կունենա ապրիլի 12-ին:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը 51 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում հաղթել է հույն Անտոնիա Պապուցակիին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի ռումինացի Պերիոչ Լակրամիորան:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկել է բելգիացի Անտուան Վանաչերեի նկատմամբ հաղթանակով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի իտալացի Վիչենցո Արեչիայի հետ:
91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը մեկնարկային մենամարտում նոկաուտով պարտվել է բուլղարացի Կրիստիան Դիմիտրովին եւ լքել պայքարը: