Սամսուն. Նարեկ Աբգարյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ
СпортԹուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի երրորդ օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար. այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան:
52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանը վստահ հաղթանակ տարավ լեհ Յոժվիկ Մաչեյի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեր բռնցքամարտիկը 3 ռաունդներում էլ ուժեղ գտնվեց մրցակցից: Հիշեցնենք, որ այսօր քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Ապրիլի 12-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանն ու 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: