Հեկինգ. «Ռեալի» հետ խաղում ամեն ինչ մեզանից է կախված
Спорт«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան խաղից ունեցած ակնկալիքների մասին: Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական թիմը 2:0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին, «Սանտյագո Բեռնաբեուում»:
-Առաջին խաղով մենք ապացուցել ենք, որ արժանի ենք հարգանքի, իսկ պատասխան խաղից հետո մեզ կարող են ավելի շատ հարգել: Ամեն ինչ մեզանից է կախված: Ցանկանում ենք մեր ֆուտբոլը ցուցադրել՝ անկախ նրանից, թե մրցակցի քանի երկրպագու կլինի մարզադաշտում:
Մեզ ևս մեկ բացառիկ օր է հարկավոր, ցանկանում ենք շարունակել Չեմպիոնների լիգայում մեր ուղին: Անհամբերությամբ ենք սպասում առաջադրված խնդիրը լուծելուն, քանի որ հասկանում ենք՝ կարող ենք պատմություն կերտել,-Հեկինգի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: