Մոուրինյոն ցանկանում է Իբրահիմովիչին եւ Քեյնին հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»
СпортՊորտուգալացի Ժոզե Մոուրինյոն նշել է խաղացողներին, որոնց ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում», եթե ամռանը գլխավորի անգլիական ակումբը, հաղորդում է ESPN-ը:
Այդ ֆուտբոլիստներն են Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզը («Էվերտոն»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ) եւ Ռենատու Սանչեսը («Բենֆիկա»):
Սպասվում է, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ կտա հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:
Անգլիայի առաջնության 32 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 53 միավորով 5-րդ տեղում է: