ԵԱ-2016. Վանիկ Ավետիսյանը 5-րդն է
СпортՆորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մրցաշարում պայքարն ավարտեցին 69 կգ քաշայինները: Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ: Վանիկ Ավետիսյանը երկամարտի 312 կգ (137+175) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Ռոստամ Կարապետյանի երկամարտի 293 կգ-ն (133+160) 11-րդ արդյունքն է:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Դանիյար Իսմաիլովը՝ 333 կգ (155+178):
