Ереван, 16.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մոնթեն նրանցն էր… հուշեր (լուսանկարներ)

Lifestyle

Razm.info-ը գրում է.

Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Այ այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր… 23 տարի առաջ հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում զոհվեց Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։

Մոնթե Մելքոնյան

Մոնթե Մելքոնյան

Ռազմինֆոն ներկայացնում է տարբեր առիթներով Մոնթեի մասին իր մարտական ընկերների հուշերն ու պատմությունները մեկ նյութում։

Մարտիրոս Ժամկոչյանը Մոնթե Մելքոնյանի հետ

Մարտիրոս Ժամկոչյանը Մոնթե Մելքոնյանի հետ

Մոնթեի մասին պատմում է նրա մարտական ընկեր, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը

«Մոնթեին առաջին անգամ հանդիպել եմ ապրիլի 24-ին։ Այդ օրը Մոնթեն անգլերենով շատ տպավորիչ ելույթ ունեցավ։ Այդտեղից մոտիկություն հաստատվեց, սկսեցինք շփվել։ Մնացած պատմությունը կապված է ԱՍԱԼԱ-ի հետ։ Ինքն ինձնից շուտ եկավ Հայաստան։ Բանտում նրանից նամակ ստացա։ Գրել էր. «Հանկարծ ուրիշ երկիր չգնաս, մեր պայքարն այստեղ՝ Արցախում, շարունակվում է: Ուզում եմ իմ կողքին լինես»։ Մենք այստեղ միասին հիմնեցինք «Հայրենասիրական» ջոկատը, կռիվներին մասնակցեցինք, հետո հայկական բանակ ստեղծեցինք։

1990-ական թվականներին, երբ ես Շվեյցարիայի բանտում էի դեռ, վերջին ամիսներին (Բանտարկության վերջին ամիսներին Ժամկոչյանին հնարավորություն էր տրվել օրվա ընթացքում քաղաքացիական կյանքում զբաղվել իր գործով, իսկ գիշերը գիշերել պատժախցում) հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, հարցրեց՝ «Մարտիրոս, Մոնթեի հետ հանդիպել եմ Երևանում, բայց կուզեմ իմանալ, թե ինչ գիտի ռազմական գործից»։ Ասացի, որ ամբողջովին կարող է վստահել։ Նա հմուտ տիրապետում է մարտավարությանը։ Երբ Վազգեն Սարգսյանը վերադարձավ Հայաստան, Մոնթեին հանձնարարեց, որ կարող է մասնակցել Արցախի ինքնապաշտպանական գործողություններին։

Նա արցախցիների վրա խմելու համար միշտ խոսում էր։ Ասում էր՝ մի խմեք, խմելը լավ բան չէ։ Պատասխանում էին. «Մենք խմել ենք, մեր պապերն էլ են խմել»։ Ասում էր՝«Կներեք, ձեր պապերը լավն են եղել, բայց դուք էշ եք։ Էշը լավ կենդանի է, վատ կենդանի չէ, խելացի կենդանի է, վիրավորական չըլլա»։

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանով

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանով

Մոնթեն՝ հետախույզ. 9 ամիս նրա հրամանատար Վովա Վարդանովի հուշերում

«Շատ կարճ՝ 9 ամիս՝ 1991 հունվարից մինչև սեպտեմբեր, Մոնթեի խումբը մտավ մեզ մոտ։ Արցախ գնալուց առաջ ծանոթացանք, ինչի համար չեմ ափսոսում։ Ինքը այս պատերազմի վառ էջերից մեկն է, որ կարողացել եմ կյանքիս գրքի մեջ թերթել։ Ինձնից հետո Շահումյանում նրա հրամանատարն է եղել Կոռնիձորի Արայիկը, այնուհետև Մոնթեն Մարտունի է գնացել՝ արդեն որպես հրամանատար»։

Ես ընդհանրապես Մոնթեի ու իր հետ սփյուռքահայերի՝ մեր ջոկատ մտնելուն դեմ եմ եղել։ Բայց երբ շփվեցի, հենց առաջին հայացքը հերիք էր. իր մեջ մեծ պոտենցիալ կար, ես ջահել էի, միանգամից չտեսա, որոշ ժամանակ պետք եղավ։

Նախօրոք իմացել էր երևի, որ պատմություն եմ սիրում, հնեաբանություն, թեթև մի երկու ակնարկ արեց, սիրտս շահեց այն աստիճան, որ տարվեցի։ Հետո եկել եմ համոզել մեր ջոկատի տղաներին, որ Մոնթեի խումբը մեզ մոտ մտնի։ Մեկ երկու ամսվա մեջ ֆորմայի մեջ մտավ։ Ուրիշ է քաղաքային պայմաններում ինքնապաշտպանությունը, այլ է մարտական գործողությունը սարերում։ Շատ գրագետ զինվորական էր։ Մեկ երկու ամսվա ընթացքում նա եկավ ու հասավ շատ-շատերիս, շատ շատերից էլ անցավ։ Իր տղաներին պետք եղավ 6 ամիս։

Ես քարտեզների վրա աշխատելու համար միայն մեկ հոգու էի մոտ թողնում՝ Արտակ Բագրատյանին (Գայլուկ), հետախուզության գծով իմ տեղակալն էր: Մոնթեն 2 ամիս հետո շատ պինդ տեղ զբաղեցրեց քարտեզի կողքին։

Ուներ անձնական քարտեզ, որ Եվլախի կետով վերջանում էր։ Այնպես էր նախագծած, որ Կուր գետը պետք է լիներ մեր բնական սահմանագիծը»։

Ազատամարտիկներ (ձախից աջ). Վովա Վարդանով, Աշոտ Ղարիբյան, Տիգրան Խանումյան, Արկադի Սարգսյան

Ազատամարտիկներ (ձախից աջ). Վովա Վարդանով, Աշոտ Ղարիբյան, Տիգրան Խանումյան, Արկադի Սարգսյան

Մոնթեն՝ նրա մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանի հուշերում

«Ես Մարտունու ջոկատի Երկրապահի հրամանատարն էի։ Առանց իր [Մոնթեի] իմացության մասնակցեցի Շուշիի ազատագրմանը։ Դա իմ փափագն էր։ Մարդ, որ լսել է Շուշիի մասին երկար տարիներ, հիմա հնարավորություն ունի մտնելու այդ տարածք ու չմտնի՞։ Ես առանց տեղյակ պահելու գնացի, Մոնթեն չխոսեց ինձ հետ մեկ շաբաթ։ Բայց դե իմ արածն արեցի։ Հետո բացատրեցի, ինքն էլ ասաց, որ կուզենար մասնակցել, բայց այդ դեպքում՝ բա՞ Մարտունին։

Ինքը շատ լավ մարդ էր, այնքան լավը, որ մի օր դաշտում ծաղիկներ քաղեցի, կինը՝ Սեդան, եկել էր, տվեցի Մոնթեին ասաց՝ «Ասիգա ի՞նչ էնեմ», ասի Սեդային նվիրիր «Ամո՛թ է, այսպիսի բան պատերազմի դաշտ է»։ Ասացի՝ Մոնթե ջան, ոչինչ չի ավարտվում։ Սեդան Երևանից եկել հասել է Մարտունի քաղաք։ Շատ գեղեցիկ կլինի, որ դու իրեն ծաղիկներով դիմավորես։ Ինքը ներքաշվել էր պատերազմի մեջ, իրեն ավելի հետաքրքիր էր ամեն մի մարտիկ, քան թե իր կնոջ հետ կապը։

Աշոտ Ղարիբյանի հումորային պատմությունները Մոնթեի մասին

Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։ Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն » էր։

— Դու ո՞վ ես։
— Ես հրամանատարն եմ։
— Դուն էշ ես։
— Դու ո՞վ ես։
— Ես հրաձիգն եմ։
— Դուն էլ ես էշ։
— Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

***

Մեր տղաներից մեկը սպիտակ ձիուն նստած կարաբինը ուսին գալիս էր, մեկ էլ Մոնթեն գոռաց՝
— Վա՛ր իջիր ձիուց, Նորիկ։
— Ինչո՞ւ, ի՞նչ եմ արել Ավո ջան։
— Վար իջիր ձիուց, սպիտակ ձին հեծած ես, քեզ Անդրանիկ կկարծե՞ս։

Ազատամարտիկներ՝ (ձախից աջ) Պռոշյանից Գագիկ, «Մորուք» Նորիկ

Ազատամարտիկներ՝ (ձախից աջ) Պռոշյանից Գագիկ, «Մորուք» Նորիկ

«Ազատություն» ջոկատում կռված ազատամարտիկ «Մորուք» Նորիկի հիշողություններում Մոնթե Մելքոնյանը այսպիսին է.

«Երբ իր կնոջ՝ Սեդայի հետ ժամանեց, եկավ մեր շտաբ, ծանոթացա։ Գործողությունների ժամանակ էլի հանդիպել եմ։ Լավ մարդ, լավ մտավորական, բնածին ռազմական տաղանդով, որի առաջ խոնարհվում ենք։ Ցանկալի է, որ նրա նման հրամանատարներ շատ ունենանք։ Մի անգամ էլ Օմարում հանդիպեցինք»։

Պռոշյանից ազատամարտիկ Գագիկը՝ Մոնթեի հետ հանդիպման մասին

«Իմ հրամանատար Կարոտի հետ 1992 թվականին գնում էինք Շահումյան, նրանք էլ էին գնում։ Ես իմ հրամանատարներին հարցրի ով է, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց՝ Մոնթե՜ն է, Մոնթե՜ն… բարևել եմ, խոսել։

Ամենաշատը գնահատում եմ իր ռազմական ոգին։ Ինքը հենց ռազմական ոգին էր, տղա երեխաներին այնպես էր ոգեշնչում, որ … (հուզվում է -Ռազմինֆո)։ Իր պահվածքը, հոգեբանությունը… Որ ասում են «խոնարհ հերոսներ», ինքը խոնարհ հերոս էր»։

Մոնթե Մելքոնյանը Գուրգեն Մելիքյանի հետ 1992 թվական, Գանձասար Նկարը՝ ankakhutyun.am-ից

Մոնթե Մելքոնյանը Գուրգեն Մելիքյանի հետ
1992 թվական, Գանձասար
Նկարը՝ ankakhutyun.am-ից

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը իր ընկերոջ մասին

«Գնացել էի Մաճկալաշեն, այնտեղի ջոկատի տղաներին օգնելու։ Իմացա, որ տղաներից Կոմիտասը զոհվել է, բարձրացա գերեզմանոց, որը թուրքերի անմիջական նշանառության տակ էր։ Իմ ուսանող Արշակի հետ էինք։ Մոնթեն գալս իմացել էր ու եկել տեսնելու։ Ասել էին, որ գերեզմանոց ենք բարձրացել, շատ էր զայրացել։ Եկավ, գոռաց, ասում էր. «Մեռնիլ կուզի՞ս, կուզի՞ս հերոսանալ, մեզ մեռելներ պետք չեն, մեզ կենդանիներ են պետք, ողջ են պետք»:

«Մի օր էլ դիրքերում էինք: Կրակոցի ժամանակ, ուզես-չուզես, կուչ ես գալիս։ Ականանետերով կրակում էին, ասաց. «Որտեղ որ ընկնում է, դրանից առաջ չի գալիս, մի վախեցիր»։

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам