Պիկե. «Բարսելոնան» փոքրիկ անկում է ապրում
Спорт«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումից հետո խոստովանել է, որ կատալոնական թիմի խաղում անկում է նկատվում։ Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեի սաները 0:2 հաշվով պարտություն կրեցին և դուրս մնացին մրցաշարից։
-Մեզ համար կարևոր էր արագ գոլ չընդունելը, և թիմին դա հաջողվեց, բայց հետո Գրիզմանի գոլը մեզ ծնկի բերեց։ Երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք մրցակցի վրա մեծ ճնշում գործադրել, սակայն կանխորոշված էր, որ գնդակը նրանց դարպասում չի հայտնվելու։
Մենք բավական բան արեցինք գոնե մեկ գոլ խփելու համար, սակայն այժմ «Բարսելոնան» փոքրիկ անկում է ապրում, և այստեղ ընտրելու բան չկա, բայց ես կարող եմ հավատացնել բոլորին, որ մենք պայքարի մեջ ենք ներդնում մեր բոլոր ուժերը,-ասել է Պիկեն։