Երևանի քաղաքապետարանում «Թեժ գծի» հեռախոսահամարներով մեկ շաբաթում ստացվել է 182 հեռախոսազանգ
ОбществоԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 182 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 146-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 36 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 45 հեռախոսազանգ, որոնցից 35-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: