Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ ՊՆ-ն կհստակեցնի Հայաստանին մատակարարվող սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

Общество

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ ապրիլի 15-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. «Հանձնարարել  էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք  հնարավորինս սեղմ ժամկետում»: 

Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը 

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը,  ՌԴ համ ապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016թ. ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ,  վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: 

Կբարելավվի շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների որակը 

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շտապ բժշկական օգնության նախահիվանդանոցային փուլի հիմնական խնդիրներն  են շտապ օգնության միասնական կառավարման, մոնիթորինգի և գնահատման համակարգի բացակայությունը, շտապ օգնության նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի անբավարար համագործակցությունն ու հետադարձ կապը, շտապ օգնության մեքենաների և բրիգադների անբավարար թիվը, ծառայության կառավարման միասնական համակարգի բացակայությունը: Առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն  ուղղված գործողություններ, մասնավորապես, կատարելագործել շտապ բժշկական օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը, մշակել շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակակից կազմակերպչական մոդելները` հաշվի առնելով Երևանի և մարզերի առանձնահատկությունները, մշակել շտապ օգնության կանչերի դասակարգման չափորոշիչներ և այլն:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համակարգված և միասնական գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման նպատակն է գլոբալ տեղորոշման համակարգի  ներդրմամբ  ապահովել ՀՀ-ում մատուցվող շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համընդհանուր հեռակառավարման  համակարգ, որն ուղղված է բնակչությանն օպերատիվ, որակյալ շտապ և անհետաձգելի բժշկական օ գնություն և սպասարկում տրամադրելուն: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ անկախ սեփականության ձևից՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաների համար գլոբալ տեղորոշման համակարգի առկայության պահանջ, ինչը հնարավորություն կտա հատկապես արտակարգ իրավիճակներում առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպել շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը:

Գորիսի բժշկական կենտրոնի հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը  փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  Այն կնպաստի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմանը, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման մատչելիության ապահովմանը: Հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու պարագայում նախատեսվում է տարեկան սպասարկել 70-80 հիվանդների: 

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Առաջարկվող կարգավորման նպատակը աուդիտորական գործունեության ոլորտի կատարելագործումն է, մասնավորապես աուդիտորների որակավորման քննությունների մատչելիության ապահովումը, լիցենզավորման պահանջների մեղմացումը, մասնագիտացված կառույցի հավատարմագրման և գործունեության կան ոնակարգումը: Առաջարկվում է վերացնել կրթությանը, մասնագիտությանը և փորձին վերաբերող պահանջները աուդիտորի որակավորման քննություններին մասնակցելու համար և պահպանել դրանք միայն վկայական ստանալու համար: Աուդիտ իրականացնող անձանց լիցենզավորման գործընթացում էլ  նախատեսվում է վերացնել ընկերության տնօրենին ներկայացվող պահանջները և սպառիչ թվարկել լիցենզիա տալը մերժելու հիմքերը: Առաջարկվել է նաև կանոնակարգել մասնագիտացված կառույցի հավատարմագրման գործընթացը, վերասկողությունը և պատասխանատվությունը օրենքը խախտելու համար: Բացի այդ, նա խատեսվում է  լիազորված մարմնին տեղեկատվություն տրամադրել ոչ միայն լիցենզիայի պահանջները խախտվելու, այլ նաև փոփոխվելու դեպքում (միաժամանակ թեթևացնելով լիցենզիա ստանալուց ներկայացվող տեղեկատվության ծավալը): «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի կարգավորման նպատակը ֆիզիկական անձանց համար աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի վերացումն է՝ հաշվի առնելով այն, որ ֆիզիկական անձը չի կարող զբաղվել աուդիտորական գործունեությամբ և, հետևաբար, լիցենզիա ստանալ:

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածով սահմանված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայում գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Ըստ կառավարության եզրակացության՝ դեռևս 2011թ. մայիսի 26-ին ընդունված օրենքով, որպես լիցենզավորման պայման, հինգ որակավորված աուդիտոր աշխատակից ունենալու պահանջ սահմանելու դրույթը առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը, տարբեր ոլորտների հետ առնչվելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը և այլն: Այսինքն՝ փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը: Նշված է նաև, որ ֆինանսների նախարարությունը մշակել է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի վերահսկողության արդյունավետ համակարգ: 

Այլ որոշումներ 

Գործադիրը հաստատել է.

-բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը,

-բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների,

-2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում  և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվելու է Ախուրյան համայնքի  երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր. ավարտին են հասցվելու  3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Հովիկ Աբր ահամյանը համապատասխան  գերատեսչության ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել, որպեսզի ծրագիրն արագ իրականացվի:   

Գործադիրի  որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7.6 մլրդ ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:  Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիակ ան և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.  155, 2017թ. 165 և 2018թ.175 հազ. դրամ:

Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝  նրանց Սիրիայում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով, որի հետևանքով դրանք գործածելի չեն համարվում Հայաստանի տարածքում: Դրանց փոխանակումը նույնպես արգելված է: Որոշման ընդունումը հնարավորություն կտա կարգավորել  առաջացա ծ խնդիրները:  

Կառավարությունն ընդունել է «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում՝ սահմանելով, որ  2016թ. ապրիլի 23-ին Երևանում կայանալիք` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Գործադիրի որոշմամբ Վահե Էլոյանը նշանակվել է  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:  Վարչապետը շնորհավորել է Վ. Էլոյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби