Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են
СпортՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2015-2016 թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ին բաժին է հասել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ Մյունխենի «Բավարիա»-ին՝ իսպանական «Ատլետիկո»-ն:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին և 27-ին: Ընդամենը մեկ շաբաթ անց` մայիսի 3-ին և 4-ին, տեղի կունենան պատասխան հանդիպումները: