Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Չինաստանի արտգործնախարարն իր աջակցությունն է հայտնել ԼՂ հիմնախնդրի բանակցային կարգավորմանը

Политика

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-ին ժամանեց Պեկին։ Նույն օրը կայացավ նախարար Նալբանդյանի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ համատեղ ջանքերով հայ-չինական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել։ Նա ընդգծեց, որ բարձր մակարդակի փոխայցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։

Հանդիպմանը քննարկվեց անցյալ տարի ՀՀ Նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմ ան ընթացքը։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Գոհունակությամբ արձանագրվեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը, համագործակցության երկար տարիների դրական փորձը արժեքավոր հիմք են հանդիսանում փոխգործակցության առավել խթանման համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Ին մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիների շուրջ: ԱյÕ ¤ առումով երկուստեք կարևորվեց Հայաստանում արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերում չինական ընկերությունների մասնակցությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։ Նախարարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Չինաստանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ 

Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներն անդրադարձան Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։ Այդ համատեքստում Վան Ին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի այցի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը:

Կարևորվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Այս առումով Չինաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը և դերակատարությունը միջազգային ասպարեզում նկատ ելի է և գնահատելի։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը: Վան Ին վերահաստատեց Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Զրուցակիցներն անդրադարձան Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, կարևորեցին ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։

Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը՝ Վան Ին նշեց, որ ուրախ կլինի այց կատարել Երևան։

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян