Զիդան. «Ռեալը» միշտ էլ ֆավորիտ է, կիսաեզրափակիչը բացառություն չի լինի
Спорт«Մանչեսթեր Սիթին» չի կարող համարվել հեշտ մրցակից, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունից հետո:
«Մրցակիցը գերազանց թիմ է: Չեմ ցանկանում լսել մեկնաբանություններ, թե անգլիական ակումբը հեշտ տարբերակ է: Նույնը ասում էին «Վոլֆսբուրգի» համար, բայց բոլորը տեսան, թե ինչ պայքար էր: «Ռեալը» միշտ էլ ֆավորիտ է, կիսաեզրափակիչը բացառություն չի լինի, բայց «Մանչեսթեր Սիթին» «Ռոմայի» եւ «Վոլֆսբուրգի» նման բարդ մրցակից կլինի: Դրական գործոնն այն է, որ պատասխան հանդիպումն անցկացնելու ենք տանը: Սպասվում է հավասար դիմակայություն»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումն ապրիլի 26-ին է, պատասխան խաղը՝ մայիսի 4-ին: