Վենգեր. Չեմ կարծում, թե առաջին տեղի համար պայքարն ավարտված է
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավատում է, որ իր թիմը կարող է նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական կոչումը:
-Առաջնության ավարտին պետք է հաղթանակների հիանալի շարք ունենանք: Ճնշում զգում ենք, բայց նույնը կարելի է ասել բարձր տեղերի հավակնող մյուս թիմերի մասին: Շատերը կարծում են, թե առաջին տեղի համար պայքարն ավարտված է, բայց ես այդպես չեմ մտածում: Մենք պետք է մինչև վերջ պայքարենք,-Վենգերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 72 միավորով գլխավորում է «Լեսթերը», իսկ «Արսենալը» 59 միավորով (32 խաղ) երրորդն է: