Դելե Ալի. Ավելի լավ է կարիերաս ավարտեմ, քան տեղափոխվեմ «Արսենալ»
Спорт«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի տեղափոխվի «Արսենալ», որն իրենց թիմի ամենասկզբունքային մրցակիցն է։
-Եթե ընտրելու լինեմ «Արսենալ» տեղափոխվելու կամ կարիերաս ավարտելու ընտրության առջև, ապա ավելի լավ է՝ մարզակոշիկներս կախեմ մեխից,-ասել է Ալին։
Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանն առաջադրված է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման համար։