Պիզելլին օգնել է իր թիմին հաղթանակի հասնել
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Ռաեդ»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին կրկին օգնել է իր թիմին հաղթանակի հասնել հյուրընկալվելիս: Արմենպրեսը հայտնում է, որ ամբողջական խաղ անցկացրած Պիզելլին «Ալ Ռաեդ»-ի կազմում Ս. Արաբիայի առաջնության հերթական տուրում բավականին արդյունավետ է գործել՝ մրցակցի՝ «Ալ Նասր»-ի դարպասին երկու գնդակ բերելով:
«Ալ Ռաեդ»-ը հաղթել է 2-1 հաշվով: Հյուրերի 2 գոլերն էլ խփվել են Մարկոսի փոխանցումից հետո: Հաղթանակից հետո «Ալ Ռաեդը» 22 միավորով 11-րդ տեղում է 14 թիմերի պայքարում: