«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Խետաֆեին»
СпортԻսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Խետաֆեին»:
«Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած խաղում Զինեդին Զիդանի սաները 5:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Սերուցքայինների» կազմում մեկական գոլ խփեցին Կարիմ Բենզեման, Իսկոն, Գարեթ Բեյլը, Խամես Ռոդրիգեսը և Կրիշտիանու Ռոնալդու, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Պաբլո Սարաբիան:


Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 75 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 1 միավորով, իսկ երրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 2 միավորով, սակայն այս թիմերը տուրի շրջանակում իրենց խաղերը դեռ չեն անցկացրել: «Խետաֆեն» մնաց 28 միավորով՝ վերջին տեղում:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր
«Խետաֆե» - «Ռեալ»՝ 1:5
Գոլերը՝ Սարաբիա 84' - Բենզեմա 29', Իսկո 40', Բեյլ 50', Խամես 88', Ռոնալդու 90+2'