Արտյոմ Սիմոնյանը չկարողացավ օգնել «Ցյուրիխ»-ին
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը, ով հանդես է գալիս շվեյցարական «Ցյուրիխ»-ում, մասնակցել է իր թիմի խաղին՝ փոխարինման դուրս գալով այն պահին, երբ թիմը գոլի կարիք էր զգում:«Արմենպրես»-ը հայտնում է, որ Շվեյցարիայի առաջնության 28-րդ տուրի շրջականում «Ցյուրիխ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Լյուցեռն»-ին և պարտվեց նվազագույն՝ 0-1 հաշվով:
Մինչև Սիմոնյանի խաղադաշտ դուրս գալը՝ հանդիպման 71-րդ րոպեն, «Լյուցեռն»-ին հաջողվել էր արդեն առաջ անցնել հաշվի մեջ: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն փորձել է օգնել իր թիմին խուսափել պարտությունից, սակայն ոչինչ չի ստացվել:
28-րդ տուրում կրած պարտությունից հետո «Ցյուրիխ»-ն կա ընդամենը 29 միավոր: Թիմը գտնվում է 8-րդ հորիզոնականում և հետապնդող «Լուգանո»-ից առաջ է անցել 5 միավորով: