Հուրի Գեբեշյանը Օլիմպիական ուղեգիր նվաճեց Ռիոյում
СпортԲրազիլիայի Ռիո դե Ժաներյո քաղաքում կայացել է օգոստոսին մեկնարկող Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության փորձանական մրցումը, որին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ներկայացուցչին հաջողվել է անհրաժեշտ արդյունքի հասնել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվող փորձնական՝ «Test Event» անունը ստացած մարմանմարզության մրցմանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանը, ինչպես մեկ օր առաջ իր թիմակից Արթուր Դավթյանը, հաստատել է Շոտլանդիայում կայացած աշխարհի առաջնությունում ձեռք բերած նախնական ուղեգիրը:
Այսպիսով՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականն այս պահին ունի Օլիմպիական խաղերի 3 ուղեգիր: Առաջինը դեռ ամիսներ առաջ նվաճել էր Հարություն Մերդինյանը, ապա Արթուր Դավթյանը: