Ֆիգու. «Բարսելոնան» արդեն սխալվելու հնարավորություն չունի
Спорт«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է կատալոնական թիմի վերջին անհաջողությունների մասին: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից, իսկ Իսպանիայի առաջնությունում 3 անընդմեջ պարտություն է կրել:
-Այն, ինչ հիմա կատարվում է «Բարսելոնայի» հետ, նորմալ չէ: «Բարսային» բնորոշ չէ անընդմեջ պարտություններ կրել, բայց երբեմն լինում են այնպիսի շրջաններ, երբ ամեն ինչ քո դեմ է լինում: Խնդիրը միայն ֆուտբոլիստները չեն, բայց հենց նման իրավիճակներում է երևում թիմի ոգին: «Բարսելոնան» արդեն սխալվելու հնարավորություն չունի, յուրաքանչյուր սխալ կարող է թանկ արժենալ, իրավիճակը գնալով ավելի է լարվում:
Ինքս «Բարսելոնայի» դեմ ոչինչ չունեմ և չեմ ուրախանում ուրիշների անհաջողությունների համար, բայց կատալոնական մամուլն ինձ չի սիրում,-Ֆիգուի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: