Զիդան. Ես «Բարսելոնայի» մասին չեմ մտածում
Спорт«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը կենտրոնացել է միայն առաջիկա հանդիպումների վրա:
-Մենք ոչինչ չենք նվաճել՝ չնայած լավ իրավիճակում ենք: Շատ են խոսակցություններն այն մասին, որ «Ռեալը» հաղթելու է առաջիկա բոլոր խաղերում, բայց կարող եք խոսել՝ ինչ ցանկանում եք, մենք նման բաներին ուշադրություն չենք դարձնում: Պայքարն առջևում է, և մենք դա գիտակցում ենք: Ֆուտբոլիստները կենտրոնացել են միայն աշխատանքի վրա: Մինչև վերջ տքնաջան աշխատելու ենք:
«Բարսելոնան» և «Ատլետիկոն» կարող են միավորներ չկորցնել, իսկ մենք չպետք է թուլացնենք զգոնությունը, քանի որ նրանցից հետ ենք: Ի՞նչ կարող եմ ասել «Բարսելոնայի» անհաջողությունների մասին... Ես այդ թիմի մասին չեմ մտածում,-ասել է Զիդանը:
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրից հետո «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ունեն 76-ական միավոր, իսկ «Ռեալը» 75 միավորով երրորդ տեղում է: