ՈՒԵՖԱ-ի արտոնագրերը տրամադրվելու են Հայաստանի բարձրագույն խմբի ակումբներին
СпортՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից 7 ակումբներին՝ «Ալաշկերտ»-ին, «Արարատ»-ին, «Բանանց»-ին, «Գանձասար Կապան»-ին, «Միկա»-ին, «Շիրակ»-ին և «Փյունիկ»-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր է շնորհել:
Այդ արտոնագրերն ակումբներին իրավունք են ընձեռում մասնակցելու 2016-2017 թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի փորձագետները մանրամասնորեն քննել են, անցկացրել համապատասխան ստուգումներ հայկական ֆուտբոլային ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթների վերաբերյալ, որոնց հիման վրա ակումբները դիմել էին ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր ստանալու համար:
Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվել են Արտոնագրման կոմիտեի նիստի ընթացքում: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրել է որոշում, ըստ որի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր են շնորհվեցին թեկնածու բոլոր ակումբներին: