Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ ԳԱԱ-ն մեկ տարում անցկացրել է 82 գիտաժողով

 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկների և 2015թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռոբերտ Աթոյանի, Գեորգ Բրուտյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Կարեն Պողոսյանի հիշատակը: ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված են` 58 ակադեմիկոս, 59 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների թիվը 4086 է,  որոնցից 2451-ը գիտական աշխատողներ են: ՀՀ ԳԱԱ-ն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Կորեայի հետ:

2015թ-ին ՀՀ ԳԱԱ-ում իրականացվել է 70 դրամաշնորհային ծրագրեր՝ մոտ 500 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ: Հրատարակվել են՝ 180 մենագրություն, 21 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 2628 գիտական հոդվածներ, զեկույցներ և թեզիսներ հանրապետական և արտասահմանյան հրատարակչություններում: Անցկացվել են 82 հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սիմպոզիումներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

ՀՀ ԳԱԱ-ի 2015թ-ի գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Ֆիզիկայի բնագավառում մշակվել և իրականացվել է օպտիկական վեկտորական մագնիսաչափի հայեցակարգը: Սարքի զգայնությունը 5 միկրոգաուս է: Նրա հիմնական կիրառությունը երկրամագնիսական դաշտի քարտեզագրումն է: Այս ուղղությամբ արժեքավոր ներդրման համար աշխատանքների ղեկավար, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը 2015 թ. արժանացել է «ICO Galileo Galilei Award» մրցանակին:

2015 թվականը համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած առանձնահատուկ տարի էր: Լրացավ թուրքական իշխանությունների կողմից խաղաղ հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության 100 տարին: Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի հայությունը համախմբված ու միասնական կամքով դատապարտեց կատարված բարբարոսությունը: Գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում է եղել այս հիմնախնդիրը, հրատարակվել ու հասարակությանն են ներկայացվել գիտականորեն հիմնավորված մենագրություններ, փաստաթղթերի ժողովածուներ և այլ ուսումնասիրություններ:

Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծվել է դյուրակիր ռադարային համակարգ, որը նախատեսված է կարճ հեռավորություններում (2-4 կմ) շարժվող մարդկանց և տեխնիկական միջոցների հայտնաբերման համար:

Ստացվել են ամինաթթուների նոր ածանցյալներ, որոնք կարող են Ալցհեյմերի հիվանդության բուժման դեղամիջոցի ստեղծման հիմք հանդիսանալ:

Սինթեզվել են հատուկ բաղադրության և կառուցվածքի կերամիկա­կան ջերմակայուն նյութեր, որոնք կիրառվում են էլեկտրոնիկայում և կիսահաղորդչային տեխնիկայում որպես տակդիրներ:

Կատարվել է Հայաստանի տարածաշրջանի և Փոքր Կովկասի ժամանակակից երկրադինամիկայի և մայր­ցամաքային դեֆորմացիայի արագության գնահատում սեյսմիկ վտանգի որոշման համար:

Արտադրվում և եվրոպական շուկայում իրացվում են ավելի քան 15 օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուներ:

Արտադրվում է «Նարինե» կաթնաթթվային մթերքը կաթնաթթվային բակտերիայի հիման վրա:

Հաստատվել է գալարմինի ազդեցությունը մի շարք վտանգավոր ինֆեկցիաների բուժման և կանխարգելման վրա:

Մշակվել է «Իմունոմոդուլյատոր» կենսաակտիվ պատրաստուկը՝ որպես կենդանիների դաբաղի բուժման միջոց»,- նշեց  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Գիտությունների ազգային ակադեմիան համագործակցում է արտասահմանյան մի շարք երկրների հետ միջազգային գիտական տարբեր ծրագրերով, այդ թվում են` ՆԱՏՕ–ի անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ծրագիրը, Եվրոպական Յոթերրորդ շրջանակային ծրագիրը (FP7), ՏԵՄՊՈՒՍ Համաեվրոպական շարունակական ծրագիրը համալսարանական կրթության համար,  Սևծովյան տնտեսական համագործակցություն (BSEC) և այլ ծրագրեր: ԳԱԱ կառույցները ակտիվորեն մասնակցում են ԱՄՆ-ի տարբեր ծրագրերի` Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների (CRDF Global), Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (NFSAT) և այլ ծրագրերի:

ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը: «2015 թվականին ՀՀ ԳԱԱ-ն պետական բյուջեից ստացել է 6.591.153.200  դրամ ֆինանսավորում: Պետական բյուջեից աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմել է  4.613.807.000 դրամ, որն ամբողջ ֆինանսավորման 70 տոկոսն է: Ամսական միջին աշխատավարձը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 96000 դրամ: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 1.884.756.100  դրամ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

2015 թվականին համակարգի աշխատողների  սոցիալական ոլորտի հարցերը եղել են  ԳԱԱ նախագահության ուշադրության կենտրոնում: Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես նշեց, որ լուծվել է գիտաշխատողների երկարացված արձակուրդի հարցը:  2015 թ. հունվարի 1-ից բոլոր գիտաշխատողները օգտվում են երկարացված արձակուրդից: Նույն ժամանակաշրջանում կրկնապատկվել  է համակարգի գիտական աստիճան ունեցող աշխատողների հավելավճարը: Համակարգի աշխատողներին տրամադրվում է  «սոցիալական փաթեթ»:

Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ծավալել ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը», որի ֆոնդից ինստիտուտների 19 աշխատակիցներ ստացել են 3.400 000 դրամի նյութական օգնություն:

2015 թ. շահագործման է հանձնվել  հիպոթեքային հիմունքներով  կառուցված 200 բնակարանանոց շենքը: Ավարտվել են նոր՝ 164 բնակարան ունեցող շենքի նախագծային աշխատանքները, ընթանում են բնակարանների նախնական բաշխման աշխատանքները, և ապրիլին կսկսվեն շինարարական աշխատանքները:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi