Վենգերն «Արսենալից» հեռանալու մտադրություն չունի
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է լոնդոնյան ակումբից:
-Ես միշտ հարգել եմ իմ պայմանագիրը, չեմ ցանկանում կրկին քննարկել այդ մասին: Կհեռանա՞մ ամռանը: Կարծում եմ՝ արդեն պատասխանեցի այդ հարցին,-ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից:
Արսեն Վենգերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը: Վերջին շրջանում ֆրանսիացի մասնագետից դժգոհ են նաև ակումբի երկրպագուները, ովքեր որպես բողոքի նշան՝ սկսել են քիչ այցելել թիմի խաղերին: Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ առաջիկա խաղում կարող է գրանցվել «Արսենալի» տնային հանդիպումների այցելության ամենացածր ցուցանիշը: