Ալոնսո. «Ատլետիկոն» շատ խելացի թիմ է
Спорт«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոսոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին:
-Բնականաբար, հույս ունենք՝ Մադրիդից Մյունխեն լավ արդյունք ենք տանելու: Հավասար պայքար է լինելու: «Ատլետիկոն» շատ խելացի թիմ է: Եթե նրանք խաղան իրենց հնարավորությունների 100%-ով, «Բավարիան» եզրափակիչ դուրս չի գա,-Ալոնսոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հավելենք, որ «Ատլետիկո»-«Բավարիա» առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 27-ին, Մադրիդում, իսկ Մյունխենում թիմերը մրցելու են մայիսի 3-ին: