Զիդան. Բենզեման «Ռեալի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ է
Спорт«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է հարձակվող Կարիմ Բենզեմային, ով վերջին շրջանում խաղադաշտում ոչ ակտիվ գործողությունների համար ենթարկվում քննադատության:
-Բենզեման «Ռեալի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Հնարավոր է՝ նա երբեք այսքան կարևոր չի եղել թիմի համար: Կարիմը հիանալի աշխատանք է կատարում խաղադաշտում՝ գոլեր է խփում, փոխանցումներ կատարում և օգնում է թիմակիցներից յուրաքանչյուրին: Այն, որ նա խաղերի ավարտին երբեմն հոգնում է, նորմալ է, քանի որ մեծ ծավալի աշխատանք է կատարում ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կարիմ Բենզեման մասնակցել է 30 խաղի և խփել է 23 գոլ: