Նավաս. Կարևոր է, որ թիմակիցներս վստահում են ինձ
Спорт«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն ընդգծել է, որ իր համար մեծ նշանակություն ունի թիմակիցների աջակցությունը:
-Շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ամեն օր աշխատելու հնարավորություն եմ ստանում: Հպարտ եմ, որ մեկնարկային կազմի դարպասապահ եմ և հույս ունեմ՝ ապագայում ավելի շատ հանդիպումներ եմ անցկացնելու: Յուրաքանչյուր խաղի ես մասնակցում եմ 100% նվիրվածությամբ, իսկ թիմակիցներս վստահում են ինձ: Դա շատ կարևոր է,-Նավասի խոսքը մեջբերված է «Bernabeu Digital»-ից: