Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բունդեսթագի պատգամավորը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել ԵՄ Արևելյան գործընկերության դերի վերաբերյալ

Общество

Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, ով Հայաստան է այցելել ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կարճ դասախոսություն է կարդացել: 

Բունդեսթագի պատգամավորը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց իր տեսլականը ԵՄ Արևելյան գործընկերության, շահառու կողմերի օգուտների և ԵՄ տարածաշրջանի համար դրա կարևոր նշանակության վերաբերյալ:

«Եվրոպական միությունը կարևոր դերակատարություն է տալիս հարևանների հետ հարաբերությունների ջերմացմանն ու կայունացմանը: Այդ առաքելությունն իրագործելու համար մշակվել էր ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որը հնարավորությունների փաթեթ է հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում` նաև Հայաստանի համար»,- դասախոսության ընթացքում ասաց Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները` անդրադառնալով նաև անցումային հասարակություններին, դրանց առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին, ԵՄ-ի և հարևանության երկրների միջև սերտ և խորը համագործակցության անհրաժեշտությանը:

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ գերմանացի պատգամավորը խոսեց ոչ միայն պաշտոնական, այլև սեփական փորձի տեսանկյունից` նշելով, որ ինքն էլ է ապրել կոմունիստական հասարակարգում և լավ գիտի, թե ինչպիսի խնդիրներ են առաջանում անցումային երկրներում, այնպես որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները որոշակիորեն ընկալելի են:  Բունդեսթագի ներկայացուցիչ Քրիստոֆ Բերգները խոսեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված երկկողմ ջերմ հարաբերություններից` նշելով, որ դրանց հիմքում քիչ տեղ չունեն սերտ մշակութային կապերը:

Դասախոսությանը հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում Քրիստոֆ Բերգներն անդրադարձավ նաև ոչ միայն Հայաստան-ԵՄ, ԵՄ-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան կապերին, այլև խոսեց Հայոց ցեղասպանության և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը:

«Տարիներ առաջ Բունդեսթագում արդեն քննարկվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այդ ժամանակ այն որպես կոտորած ներկայացվեց փաստաթղթում, սակայն քննարկումների ժամանակ ոչ ոք այն կոտորած չէր անվանում, բոլորն էլ այն ընկալում էին որպես ցեղասպանություն: Հունիսին սպասվող Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումները, կարծում եմ, բանաձևային կդառնան և կհստակեցվի, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպանություն: Ամենադաժան ցեղասպանություններից մեկն աշխարհում: Ես միանշանակ կողմ եմ քվեարկելու բանաձևին, քանի որ պետք է իրերն իրենց անունով կոչել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել, ցեղասպանություն է կոչվում»,- ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի` ասաց Բունդեսթագի պատգամավորը:

Քրիստոֆ Բերգները դժվարացավ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնել, թե արդյոք բանաձևին կարո՞ղ է հաջորդել նաև Հայոց ցեղասպանության մերժումը քերականացնող օրենքը, սակայն նշեց, որ այդօրինակ երևույթի զարգացումը մի փորր անիրատեսական է իր համար. «Գերմանիան կարծիքների արտահայտման առումով ազատ երկիր է, այնպես որ դժվարանում եմ կանխատեսում անել: Ինչևէ, ես շարունակում եմ պնդել, որ 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ տեղի է ունցել ցեղասպանություն և դա պետք է ամրագրել բանաձևում»:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջին օրերի սրացման և լարվածության մասին՝ Բունդեսթագի պատգամավորը անկեղծորեն նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Գերմանիան չնայած չի կարող լուծել հակամարտությունը, սակայն փորձելու է ամեն կերպ նպաստել դրա խաղաղ կարգավորմանը. «Եվրոպական երկրների համար բավականին դժվար է խնդրին օբյեկտիվ գնահատական տալ, քանի որ մինչև այժմ չկան մշտադիտարկման մեխանիզմներ: Չկա նաև համակարտ ուժերի շփման գծի վերահսկողություն, ինչը ևս հավելյալ բարդություն է օբյեկտիվորեն խնդրին անդրադառնալու համար: Գեր մանիան չի կարող լուծել առկա հակամարտությունը, բայց Մինսկի խմբի անդամ մյուս երկրների պես կարող է աջակցել լուծումներ գտնելու հարցում: Սա է իմ տեսլականը: Եթե հնարավոր է խաղաղ բանակցել, ապա ես կողմ եմ դրան»:

Բունդեսթագի ներկայացուցիչը դասախոսության վերջում շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության և հետաքրքրվածության համար` նշելով, որ մեկտեղված տեսնելով բազում երիտասարդ մարդկանց` ինքը մեծ ցանկություն ունի քաջալերելու նրանց լինել էլ առավել ակտիվ քաղաքացիներ:

ԵՄ, Արևելյան գործընկերության քաղաքականություն, Գերմանիա, Հայաստան, Հայաստան-ԵՄ

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби