Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սևան-Դիլիջան մայրուղու ծառազուրկ հատվածում ծառատունկ է իրականացվել

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այցելել է  ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզեր և մասնակցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստին և Գեղարքունիքի մարզում կազմակերպված ծառատունկին։

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Սևան-Դիլիջան մայրուղու հարակից հատվածում նախարարը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, ՀՀ ԲՆ աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ ծառատունկ է իրականացրել: Սևան-Դիլիջան մայրուղու ծառազուրկ հատվածի (գ. Ծովագյուղից մինչև թունել) անտառապատման որոշումը կայացվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 13.03.2015թ.նիստի  թիվ Կ1-2 որոշմամբ: Նիստի ժամանակ կոլեգիայի անդամ ՀՀ Գ ԱԱ բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանին առաջարկվել էր իր ղեկավարած կառույցի միջոցով մասնագիտական օժանդակություն ցուցաբերել վերոհիշյալ տարածաշրջանի կլիմային  առավել հարմարվող ծառատեսակների ընտրության հարցում: Համապատասխան նախապատրաստական աշխատանքներից հետո, ապրիլի 22-ին մեկնարկել է ծառատունկը: Անդրադառնալով ծառատունկին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասել է. «Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ այսօր տարածաշրջանում մեկնարկել է ծառատունկ: Դեռ 2012թ. ՀՀ կա ռավարությունը որոշում էր կայացրել տարածաշրջանում 1125 հեկտար տարածքի վրա իրականացնել ծառատունկ:

Ծառատունկ իրականացնել ցանկացողների համար հնարավորություն ենք ստեղծում հետագայում` աշնանը և գարնանը, համատեղ պլանավորած այն իրականացնել, որպեսզի էկոհամակարգի վերականգնումն ավելի արդյունավետ լինի: Այսօր եղանակային պայմանները մի փոքր բարենպաստ չէին, բայց ծառատունկը հաջողություն կունենա, որովհետև խնդրին մասնագիտացված մոտեցում է ցուցաբերվել. տնկվում են բարդի, հացենի և սոճի տեսակի ծառեր, որոնք բնորոշ են տարածաշրջանին և բարձր կպչողականությո ւն կապահովեն:

Մենք նախատեսել ենք թունելից մինչև Ծովագյուղ համայնք ճանապարհի երկու կողմից անտառապատել, ինչը մեզ հնարավորություն կտա ճանապարհի հարակից բլուրները նույնպես անտառապատ դարձնել: Այս տարածաշրջանում մինչ այս անտառապատվել է 70 հեկտար տարածք, հաջորդ տարիներին այս ցուցանիշը կավելացվի, որպեսզի մինչև 2023 թ. նախատեսված աշխատանքներն ավարտենք»:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, կարևորելով միջոցառումը, նկատել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած ծառատունկը համընկել է մարզի բոլոր համայնքներում ներկայում մեկնարկած ծառատնկման, կանաչապատման և աղբահանման աշխատանքների հետ: Մարզպետը տեղեկացրել է, որ այս տարի մարզում նախատեսված է ևս 10-15 հեկտար տարածքի անտառապատում:

«Դիլիջան» ազգային պարկի այցելուների կենտրոնում նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստին: Նիստում քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկի խնդիրները և կառավարման նոր պլանի նախագիծը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ ԲՆ և ԱԺ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

 ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, բացելով նիստը, շեշտել է արտագնա նիստերի կարևորությունը տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց արդյունավետ լուծում տալու առումով: Բանախոսը կարևորել է նաև օրենսդիր և գործադիր մարմինների համագործակցության նման ձևաչափը:

Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նկատել է, որ ժամանակի ընթացքում  օրենքները կատարելագործման և փոփոխության կարիք են զգում, ինչի անհրաժեշտությունը այսօր ունի ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկը և  նման խնդիրների լուծման համար ակնկալվում է օրենսդիրի աջակցությունը:

Ներկայացնելով օրակարգի առաջին հարցը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Սահակ Մուրադյանը մատուցել է այն խնդիրները, որոնց առնչվում է իր ղեկավարած կառույցը գործառույթն իրականացնելու ժամանակ: Մասնավորապես տեղեկացվել է, որ ազգային պարկի աշխատակիցները օրենքով սահմանափակված են և իրավունք չունեն աշխատանքային ժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հսկողություն իրականացնել, ինչը թույլ է տալիս ապօրինի ծառահատողներին ծավալել նման գործունեություն: Շեշտվեց, որ խնդիրը պետք է լուծվի օրենսդարական ճանապարհով: Նախարար Արամայիս Գրիգորյանը ներկաներին տեղեկացրել է, որ հիմնահարցի լուծման համար առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարություն` տեսչական բարեփոխումների համատեքստում այն լուծելու համար և պատգամավորներին խնդրել, որ ԱԺ-ում օժանդակեն համապատասխան օրինագծի ընդունմանը:

ՀՀ ԲՆ կենսառեսուրսների գործակալության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի նախագիծը: Շեշտվել է, որ նոր պլանի հիմնական նպատակն ազգային պարկի գոտիավորումն է և այն հնարավորինս միջացգային չափանիշներով պահպանվող տարածքի մոտեցնելը: Շեշտվել է նաև, որ տեխնիկական խնդիրների լուծման գործընթացում նախատեսվում է նաև տարածքը տեսախցիկներով ապահովել, ինչը ավելի արդյունավետ կդարձնի վերահսկողությունը:

Հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատգամավորների որոշ առաջարկներ ընդգրկել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման նոր պլանում:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi