Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող կանգնեցվել. Յոախիմ Սավելսբերգ

Общество

Միջազգային արդարության և պատմագրության հարցերում ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերը մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել: Թերևս հենց դա է պատճառը, որ աշխարհը զգուշավոր է մոտենում Հայոց ցեղասպանության համար Թուրքիային քննադատելու հարցում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մինեսոտայի համալսարանի սոցիոլոգիայի և իրավունքի պրոֆեսոր Յոախիմ Սավելսբերգը, ով այս օրերին Հայաստանում է` մասնակցելու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին: Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի լռությանն ու մարդկության դեմ հանցագործության դատապարտման անհրաժեշտությանը:

-Պարոն ՍավելսբերգՀայոց ցեղասպանությունից մեկ դարհետո էլ Թուրքիան շարունակում է հերքել պատմականճշմարտությունըԻնչպե՞ս կմեկնաբանեք ԹուրքիայիՀանրապետության նման դիրքորոշումը:

-Ես թերահավատորեն և քննադատաբար եմ մոտենում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանն այս հարցում, քանի որ դա հակասում է այն եզրակացություններին, որոնց հանգել են բոլոր պատմաբանները: Դա նաև դեմ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման միտումին, ինչպես նաև այն ոչ մեծ թվով թուրք երիտասարդ մտավորականներին, ովքեր ուսումնասիրություններ են անում այս թեմայով: Կարծում եմ, որ դա դեմ է հենց Թուրքիայի շահերին, քանի որ մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ երկրների կառավարությունները պատասխանատվություն են ստանձնում և ներողություն են խնդրում անցյալում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Շատ պարադոքսալ ու տարօրինակ է, որ Թուրքիան դեռ պնդում է այն փաստարկը, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել: Ես գիտեմ, որ Էրդողանը զղջումի խոսքեր է ասել երկու տարի առաջ, սակայն ամեն դեպքում նա հրաժարվել է ճանաչել ցեղասպանությունը:

-Ավելի քան 100 տարի է անցել, շատ գիտնականներ են այս թեմայով աշխատություններ գրել՝ փաստելով, որ 1915 թվականին տեղի ունեցածը Ցեղասպանություն էր: Սակայն մինչև օրս շատ քիչ է այն պետությունների թիվը, որոնք պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը: Աշխարհը մեծ մասամբ շարունակում է լուռ մնալ: Ո՞րն է, ըստ Ձեզ,  այս լռության պատճառը:

-Միջազգային արդարության և պատմագրության հարցերում ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերը մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել: Թուրքիան կարևոր դիրքերում է, այն ՆԱՏՕ-ի անդամ է, սահմանակից է Մերձավոր Արևելքին, արաբական աշխարհին: Արևմուտքը կախված է Թուրքիայի հետ համագործակցությունից՝  մասնավորապես ՆԱՏՕ-ի սահմանները հարավում անվտանգ պահելու հարցում: Իսկ այժմ մենք ունենք նաև սիրիացի փախստականների խնդիրը: Հետևաբար, կարծում եմ, որ աշխարհը շատ  զգուշավոր է մոտենում Թուրքիային քննադատելու հարցին, և հենց դա է պատճառը, թե ինչու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում զարգացումն ընթանում հարաբերականորեն դանդաղ:

-Եվ, այդուհանդերձ, այս հարցում դրական կանխատեսումներ ունե՞ք, թե ոչ:

-Այո, ես դրականորեն եմ գնահատում իրադրությունը, քանի որ կա ճանաչման աճող միտում: Եթե դիտարկենք Թուրքիայում մտավորական մակարդակի զարգացումը, ապա կտեսնենք, որ այնտեղ կա երիտասարդ լրագրողների ու գիտնականների աճող թիվ, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը, և կարծում եմ, որ սա մի զարգացում է, որը չի կարող կանգնեցվել:

-Չե՞ք կարծում, որ եթե 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ չէին լինի:

- Հայոց ցեղասպանությունից հետո շատ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան, որոնք լայնորեն ճանաչվեցին, ինչպես, օրինակ, Հոլոքոստը: Սակայն անգամ դրանից հետո այլ ցեղասպանություններ կրկին եղան, ինչպես, օրինակ, Ռուանդայում, Դարֆուրում, Սիրիայում և այլ վայրերում: Ես չեմ կարծում, որ ցեղասպանության ճանաչումը կարող է երաշխավորել հետագայում ցեղասպանությունների կանխարգելումը: Սակայն, միևնույն ժամանակ, ես հավատացած եմ, որ դա անհրաժեշտ է: Պատմականորեն, երբ երկար հայացք ենք նետում, տեսնում ենք, որ ցեղասպանությունների համար պատասխանատու կառավարական պ աշտոնյաները շատ հաճախ ընկալվել են որպես հերոսներ: Սակայն դա մի երկարատև ժամանակաշրջան էր, երբ ցեղասպանությունները չէին ճանաչվում, մինչդեռ մեր օրերում իրադրությունն այլ է: Փոխվել է նաև վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ: Ձեր հարցին պատասխանելը հեշտ չէ, կրկնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը չի կարող ապահովագրել հետագայում դրա կրկնությունից, սակայն գուցե ավելի երկարատև պատմական ժամանակաշրջանում դա նպաստի նմանօրինակ հանցանքների մասշտաբների փոքրացմանը:

-Կցանկանայի անդրադառնայինք նաև փոխհատուցման խնդրին, քանի որ ցեղասպանության ճանաչումը ենթադրում է նաև փոխհատուցում: Չ՞եք կարծում, որ Թուրքիան շարունակում է ժխտել կատարվածը՝ նպատակ ունենալով նաև խուսափել փոխհատուցման խնդրից:

-Շատ բարդ է դիտարկել, թե ցեղասպանության ճանաչումն ինչ նյութական հետևանքների կարող է հանգեցնել: Գուցե կարող է խոսք լինել անգամ տարածքային փոխհատուցման մասին: Բայց անգամ եթե խոսք գնա միայն ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ, կարծում եմ, որ դա լուրջ խոչըդոտ պետք է համարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

-Ո՞րն է Ձեր կոչն աշխարհին՝ ապագայում կանխելու ցեղասպանությունները:

-Այս հարցին պատասխանելիս կցանկանայի մեջ բերել Հարվարդի իրավունքի դպրոցի գիտնական Մարթա Մինոուի խոսքերը, ով 1998 թվականին տպագրված իր գրքում ասում է. «20-րդ դարն իրականացված կոտորածների հարցով շատ տարբեր չէ մյուս նախորդ դարերից: Ցավոք, շատ նախկին դարեր կարող են մրցակցել 20-րդ դարի հետ իրականացված կոտորածների մասշտաբներով: Սակայն 20-րդ դարը տարբերվում է նախկին դարերից, քանի որ մարդկությունն առաջին անգամ փորձում է հաղթահարել լուրջ ինստիտուցիոնալ խնդիրները` կապված ցեղասպանության ու զանգվածային կոտորածների հետ»: Մարդկության պատմության ընթացքում մենք ունենք Ժնևյան կոնվենցիա, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շատ այլ կոնվենցիաներ ու կառույցներ: Սրանք բոլորն էլ պատմական նոր զարգացումներ են, և կարծում եմ, որ մենք պետք է ունենանք համբերություն տեսնելու ու ուսումնասիրելու դրանց աշխատանքը: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ զարգացնելու այն ինստիտուտները, որոնք 20-րդ դարում առաջացել են որպես Ցեղասպանության հետևանք:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

 

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби