Մարկոս Պիզելլին օգնել է «Ալ Ռաեդ»-ին խուսափել պարտությունից
СпортՍաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի «Ալ Ռաեդ» ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Տաուվոն»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն օգնել է թիմին 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալ՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով:
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաշվի մեջ զիջելիս են եղել, սակայն խաղի 62-րդ րոպեին Պիզելլիի փոխանցումից հետո գոլ է հեղինակել Իսմայել Բանգուրան՝ հավասարեցնելով հաշիվը: Մինչև խաղավարտ հաշիվը պահպանվել է, և «Ալ Ռաեդ»-ին հաջողվել է ևս մեկ միավոր ավելացնել իր հաշվին:
24 տուրից հետո «Ալ Ռաեդ»-ը վաստակել է 23 միավոր և 14 թիմերի պայքարում շարունակում է զբաղեցնել 11-րդ տեղում: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, ապա ապա Մարկոսն «Ալ Ռաեդ»-ի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչը ամենևին էլ վատ արդյունք չէ 31-ամյա ֆուտբոլիստի համար: